Ադրբեջանի բանակում սպանություն է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել սահմանային զորամասերից մեկում։ Ադրբեջանական բանակի զինծառայող Իլքին Մամեդովն իրեն ամրակցված զենքից կրակել է գումարտակի հրամանատար Էմիլ Ասքերլիի վրա: Վերջինս ստացած վնասվածքբերից մահացել է, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարությունը հաստատել է տեղեկությունը: Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել, հարուցվել է քրեական գործ։
Tags: ադրբեջան, սպանություն