Հինգշաբթի օրը Բանգլադեշի գետերից մեկում փոթորկից 100 ուղևորով նավ է շրջվել: Հայտնաբերվել են ութ մահացածի մարմիններ:
Պատահարից հետո բազմաթիվ մարդիկ լողալով դուրս են եկել գետից, սակայն դեռևս անհետ կորածների թիվը պարզ չէ:
Նավը շրջվել է Մեգնհա գետում մայրաքաղաք Դակայից Շարիաթպուր ուղևորվելիս:
Բանգլադեշում հաճախակի են նավեր խորտակվում թույլատրվածից շատ ուղևորներ նստելու պատճառով:
Tags: Բանգլադեշ, նավ