Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար. «Կանադայի հայտարարություններն իրանաֆոբիայի նշան են»

ԱֆհամԻրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարզիե Աֆհամն ասել է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդի հակաիրանական հայտարարություններն իրանաֆոբիայի և սիոնիստների հետ համագործակցելու նշան են:

«Կանադայի ներկայիս իշխանությունը շատ ծայրահեղական է, իսկ կառավարության կողմից հնչեցրած հայտարարությունները զուրկ են քաղաքական տրամաբանությունից և չունեն իրական հիմքեր»,- ասել է Աֆհամը:

Մամուլի խոսնակն ընդգծել է, որ Կանադայի կառավարությունը բազմիցս իր երկրում խախտել է մարդու իրավունքները և այժմ չի կարող  որևէ այլ երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեսակետ հայտնել:

«Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունները քաղաքական միտում ունեն»,- հավելել է Աֆհամը:

Տեղեկացնենք, որ Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-­ի հրեաների կոնգրեսում ասել էր, որ Իրանը սպառնում է համաշխարհային խաղաղությանը։

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,