Թեհրանն ու Մոսկվան կընդլայնեն առևտուրը

Iran russiaՄոսկվայում կայանալիք էներգետիկայի միջազգային 4-րդ համաժողովին մասնակցելու համար երեկ Մոսկվա էր ժամանանել Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհը: Մինչ համաժողովի սկսվելը նախարարը հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:

«Ցավոք, վերջին տարիներին Իրանի և Ռուսաստանի միջև առևտուրը պասիվ է ընթանում: Դա պայմանավորված է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով: Երկու երկրի պետական այրերը պետք է ներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի Ռուսաստանը և Իրանն ընդլայնեն առևտրատնտեսական համագործակցությունը»,- հանդիպման ժամանակ ասել է Իրանի նավթի նախարարը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն իր հերթին հայտնել է, որ երկու երկրի նախագահների համաձայնագրով մեխանիզմներ են մշակվում վերացնելու այն բոլոր արգելքները, որոնք խոչընդոտում են Իրանի և Ռուսաստանի միջև ավելի մեծ ծավալի առևտրի իրականացմանը:

Էներգետիկայի միջազգային 4-րդ համաժողովին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել հինգ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Tags: ,