Իրանի խոհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի իր գործընկեր Զեմիլ Չիչեկին` Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:
Ալի Լարիջանին անկեղծ վշտակցություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին էլ մաղթելով շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է 284 և վիրավորվել շուրջ 90 մարդ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Tags: Ալի Լարիջանի, թուրքիա, հանքափոր