Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի բանակն ուժեղ է և կարող է ի պատասխան ջախջախիչ հակահարված հասցնել ցանկացած հնարավոր ագրեսիայի:
«Իրանն երբեք ոչ մի պետության դեմ ագրեսիա չի կիրառի, սակայն պաշտպանել իր երկիրը միշտ ի վիճակի է: Իրանական զինված ուժերը պատրաստ են օգնել տարածաշրջանի ցանկացած պետության` Մերձավոր Արևելքում կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գործընթացում »,- հավելել է Փուրդաստանը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: իրան
