Ստամբուլի հայկական եկեղեցիներում կիրակնօրյա պատարագ կմատուցվի զոհված հանքափորների հիշատակին

pataragՍտամբուլի Հայոց պատրիարքությունը մայիսի 18-ին՝ կիրակի օրը, Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում ոգեկոչման պատարագներ կմատուցի օրերս Թուրքիայի Սոմայի շրջանում տեղի ունեցած ողբերգության զոհերի հոգու հանգստության համար: Պատրիարքության հղած ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատում ենք, որ վիշտը կիսելիս այն թեթևանում է, մենք մեր սրտերում զգում ենք մեր հանքափոր եղբայրների և նրանց ընտանիքիների ապրած ցավը: Մեր զոհված հանքափոր եղբայրների  համար Աստծուց հոգու հանգստություն ենք խնդրում, վշտով ընտանիքներին և մտերիմներին Պատրիարքական աթոռի, Հոգևոր խորհրդի և մեր ողջ համայնքի անունից ցավակցություն ենք հայտնում, մաղթում շուտափույթ մխիթարություն: Մենք ամբողջ սրտով աղոթում ենք, որպեսզի գետնի տակ մնացած մեր եղբայրները րոպե առաջ միավորվեն իրենց ընտանիքներին՝ ողջ և առողջ»:

Tags: ,