Թուրքական կառավարությունը թաքցնում է Սոմայի զոհերի իրական թիվը. ԺՀԿ

zoheԹուրքիայի կառավարությունը թաքցնում է Սոմայի ածխահանքում տեղի ունեցած խոշոր աղետի հետևանքով զոհվածների իրական թիվը: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Մանիսայից պատգամավոր ընտրված Հասան Օրենը: Վերջինս նշել է, որ զոհերի ստույգ թիվը հայտնի է միայն կառավարությանը: Նա նաև հայտարարել է, որ ԺՀԿ-ն զերծ է մնալու այս ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 284-ի: Փլատակներում շարունակում է մնալ  18 մարդ, իսկ որոշ տվյալներով՝ դեռ 90 հանքափոր: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլմազը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ:

Նշենք, որ Թուրքիայի ողջ տարածքում գործում է 740 ածխահանք, որտեղ աշխատում է 48 հազար 706 հանքափոր:

Tags: ,