Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի ուղևորներից մեկի դիակը հայտնաբերվել է

դիակՄայիսի 15-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Վարորդին հաջողվել է փրկվել, իսկ ուղևորներ` 1989 թ. ծնված Արայիկ Թորոսյանին և 1983 թ. ծնված Արարատ Բաղդասարյանին, գետի հոսանքը քշել-տարել է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի և ՀՀ ԱԻՆ ծառայողների ձեռնարկած համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.30-ին, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի «Կամչատկա» կոչվող տարածքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել և գետից դուրս է հանվել Ա. Բաղդասարյանի դիակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Tags: ,