Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վերագտնում է իր լավ մարզավիճակը

լհ18060Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Չեխիայի «Պրիբրամի»  պաշտպան Լևոն Հայրապետյանը աստիճանաբար վերագտնում է իր լավ մարզավիճակը և վերջին շրջանում արդյունավետ է խաղում:

Նա իր թիմի կազմում մասնակցել է Չեխիայի երիտասարդական առաջնության «Դուկլայի» հետ  հանդիպմանը։ «Պրիբրամը» հաղթել է 5։0 հաշվով, իսկ 25-ամյա Հայրապետյանը դարձել է գոլի, նաև գոլային փոխանցման հեղինակ։

50-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել, իսկ 53-ին` երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը:

Հավելենք, որ Հայրապետյանը Չեխիայի երիտասարդական առաջնության նախորդ խաղում գրավել էր «Բաննիկի» դարպասը։

Tags: ,