«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կնպաստի գնաճի բարձրացմանը»: , – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, նշելով, որ թվում է, թե տնտեսական ստվերից դուրս գալը պետք է դեպի բյուջե ֆինանսական հոսք ստեղծեր, սակայն առաջին հերթին հարվածեց սպառողին. «Տնտեսական ստվերից դուրս գալու գործընթացը եղել է ի վնաս ժողովրդի: Նոր կառավարությունը հայտարարում է, որ այս անգամ այդպես չի լինի, սակայն դեռևս ոչինչ չի կարող երաշխավորել դա»
Մասնավորապես, ըստ Բաբկեն Պիպոյանի, կարող է բարձրանալ կաթնամթերքի գինը. «Ըստ նախագծի` կաթնամթերքը պետք է դրոշմավորվի: Դա հղի է մեծ վնասներով: Մենք հազիվ ենք պահում կաթնամթերքի գինը: Արտադրողները անընդհատ փորձում են բարձրացնել գինը, սակայն մենք այլևս չենք կարող նրանց զսպել. նրանք դրոշմավորումը պատճառաբանելով 30-40 դրամով կբարձրացնեն գինը»,-նշեց Պիպոյանը:
Բաբկեն Պիպոյանի համար տարօրինակ է այն հանգամանքը, որ ներմուծվող ապրանքները նույնպես դրոշմավորվում են: Պարֆյումերիան և կոսմետիկ միջոցները նույնպես դրոշմավորվում են այն դեպքում , երբ Հայաստանը նման արտադրանք չունի. «Ներմուծման փուլում դրոշմավորումը պարզապես աբսուրդ է: Աշխարհի տարբեր երկրներում ներդրվում են որակի կառավարման համակարգեր: Մենք դրա կարիքը շատ ունենք, քանի որ այդ համակարգը ունենալով` մեզ այլևս պետք չէր լինի դրոշմավորման գործընթացը»,- նշեց նա:
Պիպոյանը գտնում է, միակ ընդունելի ելքը այն է, որ տնտեսվարողի համար այնպիսի մեխանիզմ մշակվի, որի արդյունքում չեն տուժի ո´չ սպառողը, ո´չ էլ բիզնես ոլորտը:
Tags: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք, Բաբկեն Պիպոյան