Բարաք ու Միշել Օբամաները Չիկագոյում ձեռք բերած անշարժ գույքի դիմաց 30-ամյա վարկ են վճարում, որի համար վերցրել են 500 հազար դոլարից մի քիչ պակաս:
Սպիտակ տան կայքում հրապարակված քաղաքական գործիչների 2013-ի հայտարարագրված ակտիվների մասին վկայությունների համաձայն, նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար: Նրա ծախսերի հիմնական մասը կազմում են պարտքերի վճարումը:
Ամուսինների եկամտի 12,3%-ը նվիրաբերվել է բարեգործական 32 կազմակերպությունների, 100-250 հազար դոլարն էլ ներդրել են պետական արժեթղթերի մեջ:
Բացի այդ, Բարաք ու Միշել Օբամաների թոշակային կուտակումները անցած տարի կազմել են 100-250 հազար դոլար, իսկ վճարված հարկերը` 98 հազար դոլար:
Tags: հիփոթեքային վարկ, Օբամա