Հնդկաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով ընդդիմադիր «Բհարաթիյա Ջանաթա Փարթին» առջևում է:
Հնդկաստանի կառավարող կուսակցությունը` «Հնդկաստանի ազգային կոնգրեսը» տեսնելով ընդդիմության գերազանցությունը` ընդունել է իր պարտությունը»Մենք ընդունում ենք մեր պարտությունը: Մենք պատրաստ ենք ընդդիմություն դառնալ»,-հայտարարել է «Կոնգրեսի» ներկայացուցիչը:
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: Քվեարկությունն անց է կացվել 9 փուլով` ապրիլի 7-ից մայիսի 12-ը:
Tags: խորհրդարանական ընտրություններ, Հնդկաստան