Բաքվի գործադիր իշխանությունն արգելել է ընդդիմադիր հանրահավաք անցկացնել քաղաքում, որը նախատեսված էր մայիսի 18-ին, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Պատասխան նամակում նշվում է, որ հայտնի չէ՝ հայտի հեղինակները որ կազմակերպությունը կամ միությունն են ներկայացնում: Դա կարող է հասարակական կարգուկանոնի պահպանության առումով խնդիրներ ստեղծել:
Նշենք, որ “Մուսավաթ”, “Ադրբեջանի ազգային ճակատ”, “Քաղաքացիական համերաշխություն” կուսակցությունների, “NIDA” քաղաքացիական շարժման, “Azad Gənclik” (Ազատ երիտասարդություն) կազմակերպության և REAL շարժման անդամները խնդրել էին քաղաքի Յասամալի շրջանում գտնվող “Մեխսուլ” մարզադաշտում հանրահավաք անցկացնելու թույլատվություն տալ:
Tags: ադրբեջան, թուրքիա