Այսօր ԱԺ-ում կայացան հերթական քվեարկությունները: Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված ՛՛Զինապարտության մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության
քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով հայտարարեց, որ ներկայացվող խնդիրը բավականին բուռն քննարկվել է ԲՀԿ խմբակցության նիստում. ՛՛Ներկա համակարգն, իհարկե, թերի է ու լայն դաշտ է
բացում կոռուպցիոն ռիսկերի համար՛ հնարավորություն ստեղծելով, որ արտոնությունից օգտվեն մեծահարուստների երեխաները: Բայց, միաժամանակ, այս նախագիծն էլ է խնդիրներ հարուցում: Ըստ այդմ էլ՝ որոշել ենք, որԲՀԿ խմբակցության պատգամավորները քվեարկեն ազատ՛՛:
Քվեարկության արդյուքնում նախագիծն ընդունվեց ձայների 76 կողմ, 20 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ:
՛՛Պետական և ծառայողական գաղտնիքի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագիծը ևս ընդունվեց:
Հիշեցնենք, որ դեռ երեկ՝ քննարկումների ժամանակ, ընդդիմադիր պատգամավորները
տարակուսանք էին հայտնում, որ այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձում է
օրենքի ուժ տալ կոռուպցիոն երևույթները թաքցնելուն:
Քվեարկության ժամանակ լրագրողների օթյակից երևաց, թե ինչպես ՀՀԿ-ական պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Մուրադ Մուրադյանը քվեարկեցին նիստին բացակա իրենց խմբակցության անդամների փոխարեն:
Արդյունքում, նախագիծն ընդունվեց ձայների 65 կողմ, 41 դեմ, 4 ձեռնապահ հարաբերակցությամբ:
Tags: «Զինապարտության մասին օրենքը», Ազգային ժողով, պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենք