Բաքվի գլխավոր ոստիկանությունից տեղեկացրել են, որ Բաքու-Ղուբա ճանապարհին ռազմական մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող “УАЗ” մակնիշի բեռնատար մեքենան բախվել է “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վթարի հետևանքով տուժել է ռազմական մեքենայի երկու, մարդատար ավտոմեքենայից երեք ուղևոր: Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս տեղեկությունը:
Ըստ տեղեկության՝ վիրավորներ չկան: Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:
Tags: ադրբեջան, ռազմական մեքենան, վթար