Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռային ռմբակոծումից զոհվել է 13 մարդ:
Ուրբաթ օրը SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակման վայրի մոտակա բնակելի հատվածում ևս 17 մարդ է վիրավորվել:
Գործակալությունը նշում է, որ հարձակումը իրականացրել են ահաբեկիչները. կառավարությունը Բաշար Ասադին պաշտոնանկ անելու համար պայքարող ապստամբներին բնորոշում է այս եզրույթով:
Ըստ տեղեկությունների՝ վնասվել է նաև երկու տուն:
Այս հարձակումից մեկ օր առաջ վերոնշյալ բնակելի հատվածում կրկին նման ռմբակոծություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 20 մարդ:
Ակտիվիստների տվյալներով՝ 3 տարի տևող սիրիական կոնֆլիկտի ընթացքում զոհվել է ավելի քան 150,000 մարդ: Ավելի քան 2,5 միլիոն մարդ լքել է Սիրիան, իսկ միլիոնավոր այլ մարդիկ տեղափոխվել են երկրի տարածքում:
Tags: զոհեր, Հալեպ, հրթիռային ռմբակոծում