Հինգշաբթի օրը Սան Պաուլույում բախում է տեղի ունեցել ոստիկանության և Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության դեմ բողոքող ցուցարարների միջև:
Բրազիլիայի ամենամեծ քաղաքի ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարների դեմ, որոնք կենտրոնական պողոտաներից մեկը փակելու համար աղբակույտեր են այրել:
Ցուցարարները բողոքում են հաջորդ ամիս մեկնարկելիք ֆուտբոլի առաջնության կազմակերպման համար օգտագործված միլիարդավոր դոլարների դեմ և ուշադրություն են հրավիրել վատ որակի հանրային ծառայությունները բարելավելու համար տրամադրվող սուղ միջոցների վրա:
Ցույցը բռնության է վերածվել, երբ ցուցարարները ջարդել են Hyundai մակնիշի մեքենաների ներկայացուցչության շենքի և բանկի պատուհանները:
Հինգշաբթի օրվա ցույցերի ընթացքում փակվել են Սան Պաուլուի երկու հիմնական ճանապարհները:
Ոստիկանությունը փակել էր ֆուտբոլի մարզադաշտի կառուցման շինհրապարակ տանող գլխավոր մուտքը:
Tags: ոստիկաններ, ցուցարարներ, Ֆուտբոլի աշխարհի գավաթ