Վինձորի ամրոցում կազմակերպվելիք ցուցադրության շրջանակներում առաջին անգամ կներկայացվի Բուքինգեմյան պալատի ձեռք բերման պաշտոնական արձանագրությունը:
Փաստաթղթում գործարքի ամսաթիվը նշված է 1763թ-ի ապրիլի 20-ը, երբ թագավոր Ջորջ III-ը այդ ժամանակ Բուքինգեմյան տուն անվանմբ հայտնի պալատը գնեց ազնվական Չարլզ Շեֆիլդից:
Միապետը սեփականությունը գնել է իր կնոջ՝ թագուհի Շարլոտի համար, որպեսզի զույգի աճող ընտանիքը տեղավորվի այնտեղ: Ցուցադրության կազմակերպիչները հայտնում են, որ սեփականության համար այսօրվա արտարժույթով վճարվել է մոտ 3,4 միլիոն դոլար:
Վինձորի ցուցադրությունը կմեկնարկի շաբաթ օրը: Այստեղ կցուցադրվեն նաև թագավորական արխիվի այլ փաստաթղթեր՝ ներառյալ Ջորջ III-ի անձնական մտորումները Ամերիկայի գաղութները 1783թ-ի Անկախության պատերազմից հետո կորցնելու վերաբերյալ:
Tags: անձնական արխիվ, թագավորական ընտանիք, մեծ բրիտանիա