“Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, մասնավորապես` քաղաքացիական ակտիվիստների ձերբակալություններին և ճնշումներին: Այս թեման միշտ առաջնային է եղել մեզ համար”,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ադրբեջանական “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Ըստ դեսպանի`Ադրբեջանի կառավարությունն երբեմն ԱՄՆ-ի համար անհասկանալի քայլեր է ձեռնարկում: “Նրանք ասում են, որ ստիպված են նման քայլեր ձեռնարկել` երկրի կայունությունը պահպանելու համար: Մենք այլ դիրքորոշում ունենք. կարծում ենք`քաղաքացիական հասարակությունը որքան բաց լինի, կայունությունն ավելի ուժեղ կլինի: Այն բխում է ինչպես հասարակության, այնպես էլ կառավարության շահերից: Սակայն ադբեջանական կառավարությունն երբեմն իրագործում է տարօրինակ և անհարկի քայլեր, մասնավորապես` տանջում է քաղաքացիներին”,- նշել է Մորնինգսթարը:
Քաղաքացիական հասարակության ճնշմանն անրադառնալիս դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները: “Եթե Ադրբեջանի կառավարությունը ավելի ծանր մեթոդներ կիրառի քաղաքացիական հասարակության դեմ, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաև Բաքվում: Եթե նույնիսկ ոչ հիմա, ապա 5-10 տարի հետո կրկնվեն”,- ընդգծել է դեսպանը:
Tags: ադրբեջան, ԱՄՆ