Իտալիայում բանտային կալանքի ժամկետը կկրճատվի ընթերցանության դիմաց

2k7QGRZP-234Կալաբրիի տարածաշրջանային կոմիտեն հավանության է արժանացրել օրենքի  այն նախագիծը, որով նախատեսվում է գրքեր կարդալու դիմաց կրճատել բանտային ժամկետը, յուրաքանչյուր գրքի դիմաց` 3 օր: Մեկ տարում ընթերցանությամբ կարելի է կրճատել մինչև 48 օր, դա նշանակում է, որ բանտարկյալը պետք է  12 ամսվա ընթացքում 16 գիրք կարդա:

Տվյալ առաջարկը տարածվում է միայն այն կալանավորների վրա, որոնց պատժաժամկետը առնվազն 6 ամիս է: Իսկ խաբեությունից  խուսափելու նպատակով, պրոգրեսին հետևելու են  բանտում կրթությամբ զբաղվող մարդիկ:

Հիմա նման  նախագիծ է քննարկվում նաև Բրազիլիայում, որը պետք է դեռևս հավանության արժանանա Կալաբրիի տարածաշրջանային խորհրդում:

Իսկ Իտալիայի բանտերում գրական շաբաթ է կազմակերպվել: Երեկվանից սկսած իտալացի 65 գրող է այցելելու  150 բանտ` զրուցելու գրքերի, գրականության դերի մասին: Նրանք մտադիր են  կիսվել իրենց ընթերցողական ու գրողական փորձով:

Գաղափարի հեղինակը լրագրող ու գրող Մարկո Ֆերարին է, որը իտալական բանտերն ավելի մարդասիրական դարձնելու կոչ է անում: Նա իր գործընկերներին առաջարկել է բանտեր այցելել` հասկանալով, թե որքան կարևոր է գրավոր խոսքը որպես  անազատության, պայմաններում անհատականությունը պահպանելու միջոց ու մեթոդ:

Անկախ

Այս տարի նման ակցիա առաջին անգամն է անցկացվում, սակայն ապագայում կազմակերպիչները ցանկանում են նաև մշակույթի մյուս գործիչներին էլ ներգրավել:

Tags: , ,