Ադրբեջանում զինվորը ինքնասպան է եղել

Ադրբեջանում զինվորը ինքնասպան է եղելԱդրբեջանում հերթական զինվորը ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թովուզի շրջանի զորամասերից մեկում իր վրա կրակել է 1994թ. ծնված շարքային Ռամիլ Ալիզադեն, որը զորակոչվել էր Լենքորանի զինկոմիսարիատից: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում հաստատել են փաստը: Միջադեպի պատճառը պարզ չէ:
Ըստ լրատվամիջոցների` նախորդ տարի Ադրբեջանի Զինված ուժերը կորցրել են 97 զինծառայող, որոնցից 77-ը՝ արտակարգ պատահարների հետևանքով:

 

Tags: