Պայքարը կշարունակեն Ալավերդիի, Վանաձորի, Արցախի հանդբոլի պատանեկան հավաքականները

1026953Գյումրիում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը: Վերջին տուրում Ալավերդիի հավաքականը (մարզիչ` Աշոտ Հակոբյան) 23:22 (11:10) հաշվով hաղթեց Վանաձորի թիմին և վաստակած 6 միավորով գրավեց առաջին տեղը:
Վանաձորցիները 4 միավորով հանգրվանեցին 2-րդ հորիզոնականում: 2 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Արցախի հավաքականը, որը 24:16 (13:11)  հաղթեց Գյումրիի թիմին: Վերջինս, տանուլ տալով բոլոր խաղերը, եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Այսպիսով, առաջին երեք տեղերը գրաված հավաքականները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:

Բարձր մակարդկով կազմակերպված ստուգատեսի փակման հանդիսավոր արարղության ժամանակ Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը  գեղեցիկ հուշագավաթ հանձնեց առաջին տեղը գրաված Ալավերդիի հավաքականին:

Tags: ,