Այսօր կկայանա ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Բեռլինում կմրցեն Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», և Մյունխենի «Բավարիան»։
Գրավախաղերի կազմակերկիչները հաղթանակի հասնելու հարցում նախապատվությունը տալիս են Գերմանաիյի չեմպիոն «Բավարիային»:
Բուքմեյքերներն այդ թիմի հաղթանակի համար սահմանել են 1,97, իսկ դորտմունդցիների թիմի հաղթանակի` 3,3 գործակիցը։ Ոչ-ոքին ունի 3,8 գործակիցը։
Խաղը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 22։00-ին։
Tags: սպորտ, ֆուտբոլ