“Վաղը ժամը 2-ին ԱԻՄ-ը որոշեց միանալ քաղաքացիական նախաձեռնությամբ սկիզբ առած գործընթացին, որը սկսվելու է Ազատության հրապարակից, կավարտվի կամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց կամ իրազեկման երթ տեղի ունենա մինչև Պռոշյան փողոց”.-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ Ռուսաստանի դեմոկրատական ուժերը, որոնք համաձայն չեն այսօրվա ղեկավարության վարած քաղաքականության հետ, “Ոչ Պուտինին” , “Պուտինին հեռացնել Կրեմլից” կոչերով վաղը ասպարեզ են իջնելու ռուսական տարբեր քաղաքներում “և քանի որ նրանց պահվածքը համահունչ է մերի հետ, վաղվա միջոցառումը կոչում ենք նաև ռուս դեմոկրատների հետ համերաշխության միջոցառում”,-նշեց ԱԻՄ առաջնորդը:
Ըստ Պարույր Հայրիկյանի` նրանք, ովքեր ռուսական բացասականի դեմ դրսևորումները համարում են հակառուսականության դրսևորումներ, մոլորության մեջ են, քանի որ ռուսական բացասականը, հայկական բացասականը պիտի կոչենք բացասական, դրականը` դրական: Ըստ նրա` Ռուսական իմպերիալիզմի պահանջն այն է, որ իրենք ինչ ուզեն` կանեն, իսկ վաղվա հավաք-երթի նպատակն է ոչ ասել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, որը Հայաստանում իրեն պահում է որպես փոխարքա: “Արդեն լրջորեն խոսվում է այն մասին, որ Սաուդիան Արաբիան, որը նավթի մեկ բարելը վաճառում էր մոտ 110 դոլլարով, պատրաստ է իջեցնել գինը մինչև 100 դոլլարի, իսկ Ռուսաստանի համար նվազագույն գինը 102 դոլլար է, որից հետո սկսվում է Ռուսաստանի համար տնտեսական ճգնաժամ. սա համարում եմ ուրախալի, քանի Պուտինյան Ռուսաստանը պիտի պատժվեր թեկուզ միայն Հայաստանի հանդեպ վեջին տարիներին իր արած ստորությունների համար, բայց հավատում եմ, որ այդ հարվածը միայն այսօրվա Պուտինյան ռեժիմին կհասնի”,-նշեց Պարույր Հայրիկյանը:
Ըստ Հայրիկյանի` ոչ մի դիկտատոր կամովին չի զիջել իր դիրքերը դեմոկրատական ուժերին և Պուտինը և նրա նմանները մինչև վերջ են գնալու, քանի որ դիկտատոր լինելուց զատ նաև կադրային չեկիստներ են:“Երբ Ռուսաստանը եկամուտների իր հիմնական աղբյուրներից զրկվի, կմտածի դրանք փոխարինել այլ աղբյուրներով` մասնավորապես զենքի վաճառքով, իսկ Ռուսաստանն այս հարցում ոչ մի սկզբունք չունի. Ադրբեջանին արդեն հսկայական քանակով զենք է վաճառել և եթե սա շարունակվի, կկանգնենք լուրջ դրության առջև”,-նշեց Հայրիկյանը` ավելացնելով` “Երկու բան կա. մեկը` ՀՀ իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որը չի լինի, պատրաստ չեն դրան, Ռուսաստանի ստրուկներն են, ճորտերն ու հարճերը: Երկրորդն այն է, որ պետք է որքան կարելի է սահմանազատվենք մեր իշխանություններից. նա, ով մտածում է իր երեխայի, ընտանիքի մասին, պետք է մասն դառնա իշխանություններից սահմանազատվելու այս գործընթացին: Այս երթը նման մի քայլ է”,-նշեց Պարույր Հայրիկյանը:
Քառյակի մասին խոսելով` Պարույր Հայրիկյանն ասաց. “Ո՞ր “Քառյակը”, այն քառյա՞կը, որ միասնաբար Գալուստ Սահակյանին ընտրեց Աժ նախագա՞հ, նրա՞նք են իշխանափոխություն պահանջում. եկեք չխաբենք մեզ, և հետո չգիտեմ ինչ “Քառյակի” մասին է խոսքը. այն ինձ համար չկա”:
Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում քաղաքացիական “Դեմ եմ” շարժմանը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. “Դեմ եմ”-ը զրո շարժում է, եթե Ձեր ”դեմ”-ը չլինի դուք կլինե՞ք: Առողջ շարժումը պայքարում է ինչ-որ բանին կողմ ու պնդում այն, այսինքն` Հայրիկյանը ասում է. “…ցուլը դեմ է կարմիր լաթին, եթե լաթը չկա` նրանք էլ չկան”:
Tags: ԱԻՄ, Դեմ եմ շարժում, հակապուտինիզմ, պարույր հայրիկյան

