Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոն դարձավ Մադրիդի «Աթլետիկոն», մի թիմ, որի խաղացողների մարզաշապիկին գրված է Ադրբեջան:
Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ առաջնության վերջին՝ 38-րդ տուրում, «Աթլետիկոն» մրցակցի հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը կատալոնական «Բարսելոնայի» հետ:
«Աթլետիկոն» առաջնությունում վաստակեց 90 միավոր, իսկ «Բարսելոնան» 87 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին»: Լրացուցիչ ցուցանիշներով` միմյանց միջև անցկացրած խաղերի արդյունքով, կատալոնյան ակումբը գրավեց երկրորդ տեղը:
«Աթլետիկոն» Իսպանիայի չեմպիոն դարձել էր 1995-96-ի մրցաշրջանում: Այն Իսպանիայի 10-ակի չեմպիոն է:
Մայիսի 24-ին Լիսաբոնի մարզադաշտում «Աթլետիկոն» Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:
Տեխնիկական արդյունքներ
«Բարսելոնա» – «Աթլետիկո»՝ 1:1
Ալեքսիս Սանչես, 33 – Դիեգո Գոդին, 49
Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.
«Բարսելոնա». Խոսե Պինտո, Դանիել Ալվես, Խավիեր Մասկերանո, Խերարդ Պիկե, Ադրիանո, Սերխիո Բուսկետս (Ալեքս Սոնգ, 57), Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս (Չավի, 77), Ալեքսիս Սանչես, Պեդրո Ռոդրիգես (Նեյմար, 62), Լիոնել Մեսի։
«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Տիագո Մենդեշ, Կոկե, Գաբի, Արդա Թուրան (Ռաուլ Գարսիա, 22), Դավիդ Վիլյա, Դիեգո Կոստա (Ադրիան Լոպես, 16, Խոսե Սոսա, 72):
Tags: սպորտ, ֆուտբոլ
