Սան-Դիեգոյի մարզը հրդեհների պատճառով մի քանի մլն-ի հասնող վնաս է կրել

California WildfiresԿալիֆոռնիայում (ԱՄՆ) հրդեհները ոչնչացրել են բնակելի 47 տուն: Ամենաշատը տուժել են Կառլսբադ ու Սան-Մարկոս քաղաքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախնական հաշվարկով, պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 20 մլն դոլար:

Մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնց ավելի վաղ իշխանությունները տարհանել էին, կիրակի, մայիսի 18-ին վերադարձան իրենց տները: Հրշեջներին հաջողվել է շիջել հրդեհների 85%-ը, սակայն, դեռևս ամբողջովին մեկուսացնել չի հաջողվել, ու կան  օջախներ, որոնք բռնկման լուրջ վտանգ են ներկայացնում: Դրանցից մեկն էլ Քեմփ-Պենդլթոն ռազմաբազան է: Ներկայում հետաքննվում են  հրդեհի բռնկման պատճառները. Դիտարկվում է նաև «միտումնավոր հրկիզման « վարկածը: Ձերբակալվել ու հարցաքննվել է 3 մարդ, այդ թվում`2 անչափահաս:

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի բնակիչներին կոչ է արել առավելագույնս զգույշ լինել կրակի հետ: Չեն բացառվում նոր հրդեհները, քանի որ  տարածաշրջանում «ռեկորդային երաշտ» է: Հրդեհի դեմ պայքարի համար ներգրավվել է 2 հազար մասնագետ, ինչպես նաև` քաղաքացիական ու ռազմական ավիացիան:

Tags: , ,