Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների հերթական փուլը կկայանա հունիսի 16-20-ին

ԱրաղչիԻրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  հունիսի 16-20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում  կկայանա Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) միջուկային բանակցությունների հերթական փուլը:

«Վերջնական համաձայնություն կկայանա, եթե բանակցություններում ապահովվեն Իրանի պահանջները և բանակցող կողմերը հարգեն Իրանի ժողովրդի իրավունքները»,- ասել է Արաղչին:

Տեղեկացնենք, որ անցած երեքշաբթի օրը կայացած  միջուկային բանակցությունների 4-րդ շրջանում որոշվել էր, որ Իրանի և «Վեցնյակ» խմբի բանակցող կողմերը բանակցության այս փուլում օրակարգի նյութ դարձնեն համապարփակ համաձայնագրի նախագծի մշակումը:

«Միջուկային բանակցությունների 4-րդ շրջանում որևէ զգալի առաջընթաց չի արձանագրվել, սակայն դա չի նշանակում, որ բանակցությունները ձախողվել են, հետևաբար կողմերը կշարունակեն բանակցությունները»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: ,