Գորգի համաշխարհային շուկայում առաջատարն Իրանն է

Iranian carpetsԳորգերը միշտ էլ համարվել են արևելքի մշակույթի ու արվեստի անբաժանելի մասը: Աշխարհում առավել հայտնի է իրանական գորգը: Այս անվանումը դարձել է ոչ միայն ապրանքի աշխարհագրական պատկանելիություն, այլ նաև յուրատեսակ ապրանքանիշ: Իրանական գորգերը խորհրդանշում են որակ ու դասականություն:

Ներկայումս էլ Իրանը հանդիսանում է գորգերի արտադրության գործում աշխարհում առաջիններից մեկը:

Հայտնի են գորգագործության մի քանի պատմական կենտրոններ՝ Քերման, Սպահան, Քեշան,  Թավրիզ և այլն: Այս շրջաններում պատրաստված գորգերը տարբերվում են իրենց ոճով ու գույներով:

Իրանական գորգեր 2013-ին հիմնականում արտահանվել են Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ճապոնիա, Լիբանան, Իտալիա, Անգլիա, Պակիստան, Քաթար, Շվեդիա և Շվեյցարիա:

Ընդհանուր առմամբ, իրանական գորգեր արտահանվում են  80-ից ավելի երկրներ:

Անցյալ տարի 51 հազար դոլարի իրանական գորգ է արտահանվել ամերիկյան շուկա:

Գորգի համաշխարհային շուկայում 31,8 տոկոսը կազմում են իրանական գորգերը, 22,4 տոկոսը` հնդկական, 18,3 տոկոսը` աֆղանական:

Այսօր էլ Իրանում գորգագործությունն ամենատարածված արհեստներից մեկն է:

Ուշագրավն այն է, որ փոխվում են տեխնոլոգիաները, թելերը, հումքը, սակայն իրանական գորգի որակն անփոփոխ է մնում:

Tags: ,