Ռուս-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ գործողություններ են իրականացվում

1Ռուսաստանին սահմանակից Ադրբեջանի շրջաններում մեկնարկել են լայնամասշտաբ գործողություններ: Գործողություններն ընդգրկում են Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները: “Սահման արգելապատնեշ” պայմանական անվամբ գործողություններին Ադրբեջանի ներքին գործերի մարմինների հետ միասին մասնակցում են նաև Ռուսաստանի իրավապահ մարմինները:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Զագաթալայի շրջանում ստեղծվել են անցակետեր: Ոստիկանության աշխատակիցները ստուգում են շրջաններ եկողներին և այնտեղից մեկողներին:

Գործողություններն իրականացվում են ռուսական և ադրբեջանական կողմերի համաձայնագրի հիման վրա: Գործողությունների կազմակերպման հիմնական նպատակը սահմանամերձ շրջաններում անդրազգային կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի, զենքի և զինամթերքի, ինչպես նաև թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարն է:

Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության՝ գործողությունների անցկացումից հետո դրանց արդյունքները կհրապարակվեն:

Tags: ,