Ֆուտբոլի Պերուի «Copa Inca» մրցաշարի 14-րդ տուրում Լիմայի «Ալյանսան», որ կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Մաուրո Գևգեոզյանը, սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Ինտի Գաս Դեպորտեսի» նկատմամբ:
Հայ ֆուտբոլիստը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Նա աչքի ընկավ 29-րդ և 50-րդ րոպեներին:
Այսպիսով, «Ալյանսան» վաստակած 27 միավորով A խմբի մրցաշարում գրավեց առաջին տեղը:
Այժմ թիմը պետք է եզրափակիչ հանդիպում անցկացնի «Սան Մարտինի» հետ:
Tags: սպորտ, ֆուտբոլ