Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում 9 հնարավորից վաստակած 6 միավորով առաջին տեղում է: Նույնքան է վաստակել գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և երրորդ տեղում է: Վերջին տուրից առաջ Աբրահամյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իրինա Կրաշից և Աննա Զատոնսկիխից:
Tags: շախմատ, սպորտ