Երբ 14-ամյա բրիտանացի Ռիս Սավան պատրաստվում էր Մայքլ Ջեքսոնի` Բրոմլի քաղաքում կայանալիք նմանակների շոուին, նա չգիտեր, որ այդ համերգը պատմական է դառնալու: Փոփ երաժշտին նմանակողի ինքնագրի համար հերթում կանգնած` տղան լուսանկարել է Ջեքսոնի ուրվականը:
Չերչիլի անվան թատրոնում կազմակերպված շոուից հետո տղան որոշեց նմանակներից մեկի ստորագրությունը վերցնել: Հերթում կանգնած` դեռահասը ձանձրույթից մի քանի լուսանկար արեց: Տուն վերադառնալով, նա ուշադիր զննեց դրանք ու ապշեց.կադրերից մեկում ոչ միայն նախօրեին ելույթ ունեցած արտիստն էր, այլև` Մայքլ Ջեքսոնին շատ նման մի ուրվական:
“Դա սարսափելի էր: Ես երբեք չեմ հավատացել ուրվականների գոյությանը: Հիմա անգամ չգիտեմ ինչ մտածեմ”-պատմել է պատանին:
Իսկ նրա մայրը պատմում է.”Ես այնտեղ եմ եղել ու կարող եմ հաստատ ասել, որ այնտեղ ոչ մի հայելի կամ էլ լուսարձակ չկար: Սակայն, մտածում եմ, որ եթե անգամ Ջեքսոնը հարություն է առել մեռյալներից, ապա հազիվ թե այցելեր իր նմանակների շոուին”:
Tags: ի ուրվական, Մայքլ Ջեքսո
