Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունը,: Հայտնի դարձան եվրագավաթների մեր երկրի մասնակիցները:
Չեմպիոնների լիգայի մրցաշարում Հայաստանը կներկայացնի չեմպիոն «Բանանցը»:
Արծաթե մեդալակիր «Շիրակը», բրոնզե մեդալակիր «Միկան» և գավաթակիր «Փյունիկը» հանդես կգան Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
Դատարկաձեռն մնաց «Արարատը», որի ղեկավարությունը, բոլորի համար անսպասելի, առաջնության ավարտի վճռական խաղերից առաջ, հեռացրեց թիմի գլխավոր մարզչին և այն մնաց անօգնական վիճակում:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Արարատ» – «Շիրակ»՝ 1:4
0:1 Դամե Դիոպ (30), 0:2 Անդրանիկ Բարիկյան (44), 0:3 Սերժ Դեբլե (50), 1:3 Արամ Բարսեղյան (69), 1:4 Լի Յամին Յորո (76)
«Բանանց» – «Միկա»՝ 2:3
0:1 Հայկ Ոսկանյան (27), 1:1 Արամ Լոռեցյան (48)1 1:2 Ռաֆայել Ղազարյան (74), 2:2 Վահագն Ավագյան (78), 2:3 Հովհաննես Համբարձումյան (84), ինքնագոլ,
«Ալաշկերտ» – «Գանձասար»՝ 2:3
1:0 Դարկո Վուչիչ (11), 1:1 Արթուր Ավագյան (31), 1:2 Պեդրո Լոպես (5՛), 1:3 Վրույր Գրիգորյան (54), 2:3 Հայկ Իշխանյան (60)
«Ուլիս» – «Փյունիկ»՝ 2:1
0:1 Կամո Հովհաննիսյան (78), 1:1 (90) , 2:1 (90+2)
