Ղրիմյան թաթարները բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց

ստամբուլ,ցույցՍտամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքի դիմաց ղրիմյան թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի առիթով սև ծաղկեպսակ է դրվել: Ստամբուլաբնակ թաթարները Ղրիմի թաթարների մշակույթի և օգնության միության առաջնորդների գլխավորությամբ հավաքվել են Իսթիքլալ պողոտայում: Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց մեկ րոպե լռությամբ հարգվել է արտաքսման զոհ դարձածների, ինչպես նաև օրերս զոհված հանքափորների հիշատակը:

Վերոնշյալ միության նախագահ Ջելալ Իչթենը հայտարարել է, որ 1738 թվականին Ղրիմի նվաճումով սկսված ճնշման, ահաբեկման և ձուլման ռուսական քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր: Նա նշել է, որ թաթարների արտաքսումից հետո նրանց 46 տոկոսը մահացել է: Անդրադառնալով Ղրիմում տիրող այսօրվա իրավիճակին՝ Իչթենը ընդգծել է, որ անցկացված հանրաքվեն անօրինական է:

Անկախ

Tags: , , ,