Ուկրաինան ԱՄՆ-ից օգտագործած ռազմատեխնիկա է խնդրել

pic_5427f59069e0cd6fca365cb751612d8bՈւկրաինան ԱՄՆ-ից հին զրահամեքենաներ, հետախուզական տեխնիկա ու զրահաբաճկոններ  է խնդրել, որոնք դուրս կգրվեն ու կվաճառվեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ավարտելուց հետո: Դրա մասին, ինչպես  գրում է Defense News-ը, հայտնել է  Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Լեոնիդ Պոլյակովը: Նրա խոսքով, “որոշ երկրներ,ներառյալ ԱՄՆ-ը”, կարող են ռազմատեխնիկա հատկացնել, բացի նրանից, ինչը կարող է Ուկրաինան ինքնուրույն  գնել:

Թե հատկապես ինչ տեսակի ռազմատեխնիկա է Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել, առայժմ անհայտ է: Պոլյակովի խոսքով, խոսքը դեղամիջոցների, սաղավարտների, զրահաբաճկոնների, անօդաչու սարքերի, գիշերվա տեսանելիության համակարգերի, կապի պաշտպանված միջոցների ու ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումների  մասին է: ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պարբերաբար  դիտարկում են  ուկրաինական կողմից  ստացվող տարբեր խնդրանքներ:

Նոր դիմումի հարցով կոնկրետ պայմանավորվածություն առայժմ չկա: Ավելի վաղ Սպիտակ տունը թույլատրելէր Ուկրաինային սաղավարտներ, քնապարկեր, ջրի զտման համակարգեր,  շարժական էլեկտրակուտակիչներ ու վառելիքային պոմպեր  հատկացնել: Ընդ որում, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ նախագահ Օբամայի հիմնական նպատակը ապաէսկալացիան է, ոչ թե լարվածությունը  բորբոքելը:

Իսկ Ուկրաինայի կառավարությունը վստահեցնում է, որ սպառազինումն ու ռազմատեխնիկան իրենց անհրաժեշտ են Ռուսաստանի հարձակումից պաշտպանվելու ու երկրի տարածական ամբողջականությունը պաշտպանելու համար: Այդ հարցերը լուծելու նպատակով, Ուկրաինայում կազմավորվում է Ազգային գվարդիա, իսկ զինված ուժերը մի շարք շրջաններում  մարտական բարձր պատրաստվածության վիճակի են բերվել:

Անկախ

Tags: ,