Հայ իրավապաշտպանները պատրաստվում են հասնել մինչև Եվրոդատարան ՌԴ միգրացոն օրենսդրության փոփոխությունների դեմ

загруженное«Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների` մոտ 180 հազար մարդու նկատմամբ կիրառվել է մուտքի արգելքի մասին որոշումը: Մեր տեղեկությունների համաձայն` Մոսկվայի Գոլյանովո տարածքում ճանբար է ստեղծված, որտեղ ժամանակավորապես պահվում են մեր հայրենակիցները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժանանակ տեղեկացրեց «Գլոսսա» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Աշոտ Համբարձումյանը՛ անդրադառնալով 2014 հունվարին ուժի մեջ է մտել ՌԴ միգրացոն ծառայության մասին  օրենքի փոփոխություններին: Օրենքի փոփոխութունները ընդունվել էին դեռ 2012 թվականին, սակայն այս տարի դրա կետերի կատարումը Վլադիմիր Պուտինի հրամանով խստացվել է:

Հասարակական կազմակերպությունը ստացել է բազմաթիվ բողոքներ ավիաընկերություններից և քաղաքացիներից, որոնք ցանկանում են մեկնել ՌԴ, սակայն ինչը-ինչ է  նրանք չեն կարողանում ճշտել, թե Դաշնության տարածք նրանց մուտքը արգելված է, թե ոչ, որովհետև օրենքն արդեն կիրառվում է, սակայն լիարժեք մշակված չէ: ՀՀ և մի շարք երկրների այլ քաղաքացիներ չեն կարողանում ճշտել իրենք իրավունք ունեն մտնել ՌԴ տարածք կամ  ինչ հիմքով է նրանց նկատմամբ կիրառվում միգրացիոն ծառայության ընդունված որոշումը. «Մոտ օրերս ընդունվելու է հուշագիր Մոլդավայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցության մասին, որպեսզի մենք համատեղ ուժերով կարողանանք պայքարել և շտկել ստեղծված իրավիճակը: Մենք այս ֆորմատով ենք աշխատում, քանի որ օրենքը վերաբերում է այլ երկրների քաղաքացիներին ևս»,- ասաց Համբարձումյանը: Նա նշեց, որ իրենք չեն ցանկանում խնդիրը քաղաքականացնել, ոչ էլ դրան հակառուսական ենթատեքստ տալ. «Մենք իրավապաշտպաններ ենք և ցանկանում ենք, որ օրենքը բոլորի համար գործի հավասար կերպով: Մենք բողոքում են Ռուսաստանի գործադիր մարմնի աշխատակիցների գործողությունների դեմ: Մեր կարծիքը հետևյալն է. Ռուսաստանի գործադիր մարմնի անպարտաճանաչ աշխատանքի պատճառով այսօր լարվածություն է ստեղծվել  ինչպես Հայաստանում, այնպես էլ  մյուս երկրներում, ում առնչվում է այդ օրենքը»:

Իրավապաշտպանները շատ հաստատակամ են տրամադրված և պատրաստվում են հասնել անգամ մինչև Եվրոդատարան. «Այս հուշագիրը պարզապիս ինչ-որ բանի տակ ստորագրելու համար չէր: Սա բողոք է Ռուսաստանի դեմ: ՌԴ այդ օրենքի փոփոխությունները հիմնականում Մարդու իրավունքի Եվրոպայի կոնվենցիայի կետերի պահանջներն են խախտում: Եթե գործադիր մարմինը չվերանայի այդ վերաբերմունքը, ապա կան միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և վերջապես Եվրոպական դատարան: Բողոքը անտարբեր թողնելու դեպքում կդիմենք Եվրոդատարան, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ այդ երկրի գործադիր մարմնի համար,- հայտարարեց Աշոտ Համբարձումյանը:

Անկախ

Tags: , ,