Թուրքիայի TRT հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհու արևմտահայերեն երգը (տեսանյութ)

Թուրքիայի TRT հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհու ÕՊոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի “Ձյունի փաթիլ” երգի տեսահոլովակը մայիսի 11-ից ի վեր ցուցադրվում է թուրքական “TRT Müzik” պետական հեռուստաընկերությամբ։
Ինչպես տեղեկացնում է “Հայ թերթը”, Էրլին Թոմաօղլուի այս արևմտահայերեն երգը տեղ է գտել “Տարիներ անց” անվամբ ալբոմում, որը Թուրքիայում արևմտահայերենով լույս տեսած առաջին ալբոմն է:

Թոմաօղլուն տեսահոլովակը ցուցադրելու խնդրանքով դիմել է TRT հեռուստաընկերությանը և 10 օր անց դրական պատասխան ստացել։

Հայերեն երգը ներկայացվում է թուրքերեն ենթագրերով։ “Դա հատկապես շատ էի ցանկանում, քանի որ ուզում էի, որ իմ երգը հասկանան ոչ միայն հայերը, այլև թուրքերը։ Իմ տեսահոլովակի հեռարձակումը TRT-ի եթերում Թուրքիայում ապրող հայերի համար շատ կարևոր և ուրախալի է: Անչափ ուրախ եմ”,-ասել է երգչուհին։

TRT-ն երկու տարի առաջ հեռարձակել էր երգչուհի Սիբելի տեսահոլովակը, որը ևս հայերենով էր:

Tags: