Հանձնարարվել է մինչ բակերի բարեկարգման աշխատանքների մեկնարկը տեղերում փակցնել բարեկարգման նախագծերը

ՏարոնԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած աշխատանաքային խորհրդակցության շրջանակում, հանձնարարել է նախքան բակային տարածքներում նախատեսված ասֆալտապատման հիմնական աշխատանքների մեկնարկը, մեկ անգամ ևս մանրակրկտորեն գույքագրել բոլոր այն բակային տարածքները, երկրորդական ու երրորդական փողոցները, որտեղ առկա են փոսեր և կարճ ժամանակում կազմակերպել գույքագրված տարածքների փոսալցման ու փոսանորոգման աշխատանքները:

Բակերի բարեկարգման աշխատանքների հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է մինչ աշխատանքների մեկնարկը տեղերում նախ փակցնել բարեկարգման նախագծերը, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց ու, ըստ այդմ, ներկայացնելու իրենց առաջարկները, որպեսզի դրանք ևս ընդգրկվեն նախագծերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,