Բողոքի ակցիա Ադրբեջանում՝ կանանց մասնակցությամբ

2Ադրբեջանում “Ազերիգազ” արտադրական միության մի քանի կին աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել երկրի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց: Մոտ 50 կանայք լուծարված աշխատատեղերի դիմաց աշխատանք են պահանջում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

“Ազերիգազ”-ի աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքից հեռացրել են շրջանային փրկարարական ծառայությունները վերացնելուց հետո: “Մեր շարքերում կան միայնակ մայրեր, նահատակների ընտանիքների ներկայացուցիչներ, կանայք, ում ամուսինները հաշմանդամ են: Իսկ հիմա, առանց նոր աշխատանք տրամադրելու, մեզ աշխատանքից հեռացրել են: Միայն այս ակցիան կազմակերպելով կարող ենք բացատրել մեր վիճակը”,-ընդգծել է աշխատակցուհին:

Նախագահի աշխատակազմում ընդունել են ցուցարարներին՝ լսելով նրանց խնդիրները: Նրանց խնդրել են նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակ գրել, որից հետո աշխատակազմի աշխատակիցները զանգահարել են “Ազերիգազ”-ի ղեկավար Աքփեր Հաջիևին, ով խոստացել է ընդունել և լսել միության աշխատակիցներին:

Սակայն Հաջիևը շուտով հրաժարվել է ընդունել “Ազերիգազ” ժամանած ցուցարարներին: Այդ իսկ պատճառով բախում է տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև: Ըստ լրատվական գործակալության՝ կանայք դաժան ծեծի են ենթարկել անվտանգության աշխատակիցներին  և ներխուժել շենք:

“Ազերիգազ”-ի ղեկավարին շատ շտապ տարհանել են շենքից:

Tags: ,