Լուի վան Գալը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

լվգLouis-van-Gaal-Holland-coach_2825059Հոլանդացի 62-ամյա  Լուի վան Գալը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությունը: Oգնելու է Ռայան Գիգզը: Նրա օգնականները կլինեն նաև Ֆրանս Հուկը և Մարսել Բուտը:

Վան Գալն երեք տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել:

Նա գործի կանցնի հուլիսի կեսին` Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, երբ կհեռանա Հոլանդիայի հավաքականից:

Վան Գալի գլխավորությամբ Ամստերդամի «Այաքսը» 1995-ին դարձել էր Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, կատալոնական «Բարսելոնան» 1998-ին և 1999-ին  նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, հռչակվել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Մյունխենի «Բավարիան»  2010-ին դարձել էր Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:

Tags: ,