Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի մրցաշարում կայացած հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 4 միավորով ընթանում է երկրորդ տեղում: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 3 միավորով զբաղեցնում է աղյուսակի երրորդ հորիզոնականը:
Tags: շախմատ, սպորտ