Գրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի Գ. Աղզամովի հուշամրցաշարում խաղացված չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր:
Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Պավել Սմիռնովից (Ռուսաստան) և Միխայիլ Մչեդլիշվիլիից (Վրաստան):
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 2,5 միավոր:
Tags: շախմատ, սպորտ