Սիրիայում զոհվածների թիվը հասել է 160,000-ի

սիրիաԱյսօր մարդու իրավունքների պաշտպան խմբի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում առնվազն 160,000 մարդ է զոհվել:

Այս հայտարարությունը կատարել է Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդությունը:

Խումբը տեղեկացնում է, որ 2011թ-ին Բաշար Ասադի դեմ ապստամբության սկսվելուց հետո իրենք 162,402 զոհ են գրանցել:

սիրիաԱյդ թիվը ներառում է զոհված խաղաղ բնակիչների, ապստամբների և Սիրիայի զինվորականների թիվը:

Դիտորդությունը միակ կազմակերպությունն է, որը վստահելի հաշվարկային թվեր է տրամադրում Սիրիայում զոհվածների վերաբերյալ:

ՄԱԿ-ը դադարել է հաշվարկել Սիրիայում զոհվածների թիվը՝ հայտնելով, որ այլևս չի կարող ստուգել աղբյուրների տրամադրած տեղեկությունների իսկությունը: ՄԱԿ-ը իր վերջին հաշվարկը ներկայացրել է անցած տարվա հուլիս ամսին, որտեղ տեղեկացվում էր 100,000 զոհերի մասին:

Դիտորդությունը իր հաշվարկները կատարում է հիմնվելով՝ Սիրիայում գործող ակտիվիստների տրամադրած տեղեկությունների վրա:

Անկախ

 

Tags: , ,