Կդառնա՞ Վարուժան Հակոբյանը շախմատի ԱՄՆ-ի չեմպիոն

վհvarujԳրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում 10 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և Ալեքսանդր Լենդերմանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վերջին, 11-րդ տուրում Հակոբյանը սևերով խաղալու է Լենդերմանի հետ:

Առաջատարներից կես միավորով ետ է մնում Գատա Կամսկին, որն այսօր սպիտակներով մրցելու է Ջոշուա Ֆրիդելի հետ:

Միավորների հավասարության դեպքում ԱՄՆ-ի չեմպիոնը կորոշվի լրացուցիչ պարտիաներում:

ԱՄՆ-ի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 8 հնարավորից ունի 5,5 միավոր և վերջին տուրից առաջ ընթանում է երրորդ տեղում:

Տաթևը միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իրինա Կրաշից և Աննա Զատոնսկիխից:

Tags: ,