Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում ավարտված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են երկուական արծաթե և բրոնզե մեդալի։
Գրիգոր Իվանյանը (60 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ), պարտվելով եզրափակչում, գրավել են 2-րդ տեղը, իսկ Դավիթ Ղազարյանը (66 կգ) և Ժաննա Ստանկեւիչը (52 կգ) ճանաչվել են 3-րդը:
Հավելենք, որ արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Անահիտ Արշակյանը (57 կգ), իսկ նրա թիմակից Զարինա Բաբինյանը (52 կգ) կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:
Tags: ձյուդո, սպորտ