Դիեգո Կոստան բաց կթողնի Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

դկ1134Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի վնասվածքը լուրջ է և նա չի մասնակցի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչին:

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում միմյանց հետ մրցելու են միևնույն պետության և քաղաքի երկու թիմեր: Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կպայքարեն իսպանական ակումբներ` Մադրիդի «Աթլետիկոն» և Մադրիդի «Ռեալը»:

Չեմպիոնի կոչման համար պայքարը կկայանա մայիսի 24-ին:

Եվ ահա, Դիեգո Կոստան չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալի» հետ եզրափակիչ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Կոստան վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղում (1:1):

Հանդիպման  ավարտից հետո նա բուժզննում է անցել, և պարզվել է, որ հարձակվողը պետք է ապաքինվի 15 օր:

Ի դեպ, թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հույս էր հայտնել, որ Կոստան, ամեն դեպքում, կկարողանա խաղադաշտ դուրս գալ կարևորագույն մրցավեճում, սակայն դա բացառվում է:

Ա յդուհանդերձ, Կոստան պատրաստ կլինի 2014-ի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նա  Իսպանիայի հավաքականի խաղացող է:

Tags: ,