ՅՈՒՆԻՍԵՖ. Հարավային Սուդանում տարածվում է խոլերան

o_467161ՄԱԿ-ի մանկական ֆոնդը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է, որ Հարավային Սուդանում արագընթաց տարածվում է խոլերան: Այդ կազմակերպության տվյալներով, վարակման դեպքերը, որի մասին, ի դեպ մայիսի 16-ին պաշտոնաապես հայտարարվել էր երկրի մայրաքաղաք Ջուբայում, տարածվել է նաև երկու մյուս նահանգներում` Վերին Նեղոսում ու Ջոնգլիայում:

Էթնիկ հակամարտության պատճառով շուրջ միլիոն մարդ է հեռացել իրենց տներից: Իրադրությունը էլ ավելի է վատթարանում հարկադիր վերաբնակեցումների պատճառով  մարդկային կուտակումների վայրերում,  սեզոնային անձրևների ու սանիտարիայի ցածր մակարդակի հետևանքով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, անցած շաբաթվա վերջից հիվանդների թիվն ամեն օր է կրկնապատկվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ԱՀԿ-ն հատնել է, որ խոլերայի Ջուբայում արդեն 9 մարդ մահացել է 138-ը` վարակված են: Ընդ որում, անցած շաբաթ հիվանդության կասկածի դեպքերն ընդամենը  2 տասնյակ էին:

ԱՀԿ-ի տեղեկացմամբ, խոլերայի վտանգներից մեկն էլ, որից ամեն տարի ողջ աշխարհում մահանում է 100-120 հազար մարդ, կարճ ինկուբացիոն շրջանն է` 2 ժամից մինչև 5 օր: Դա խտացնում է հիվանդության բռնկումային բնույթը: Հատկապես, մեծ ռիսկի են ենթարկվում ցածր իմունիտետով մարդիկ, երեխաները, թերսնումից տառապողները:

Tags: ,