Ամերիկացի Ջեյմս Էվերետ Դատչկեին 25 տարվա ազատազրկման են դատապարտել ԱՄՆ նախագահ Օբամային ու սենատորներին թույնով ծրար ուղարկելու համար, հաղորդում է today.kz-ը:
Դատչկեի դատավճիռը հրապարակվել է երկուշաբթի, երբ մեղադրյալը հայտարարեց, որ հետ չի վերցնի իր մեղքը ճանաչող փաստաթուղթը: Ավելի վաղ նա պատրաստվում էր դա անել, ինչը կարող էր նշանակել, որ մեղադրյալը կդատապարտվի ցմահ ազատազրկման:
Դիմումում նա խոստովանում էր որ թույն է պատրաստել տզկանեփի սերմերից, որն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության մեջ:
Ռիցինով ծրարներ էր նա ուղարկել Ռոջեր Ուիքերին, Կառլ Լևինին ու Բարաք Օբամային, 2013-ի ապրիլին:
Tags: ազատազրկում, Բարաք, Օբամա