Ամիսներ շարունակվող քաշքշուկից հետո կհրապարակվեն անհետացած մալազիական ինքնաթիռի վերաբերյալ արբանյակային տվյալները:
Մինչ այս պահը ինքնաթիռի անհետացումից առաջ վերջին մի քանի ժամերի ընթացքում դրա հետ կապ հաստատած Inmarsat ընկերությունը հրաժարվում էր հրապարակել իր ունեցած արբանյակային տվյալները:
Երեքշաբթի օրը Inmarsat-ը և Մալազիայի իշխանությունները հայտնել են, որ իրենք փորձում են հասանելի դարձնել այդ տեղեկությունները:
Հայտարարության մեջ նշված չի եղել, թե այդ տվյալները երբ կհրապարակվեն, սակայն դրանց հրապարակումից հետո հնարավոր կլինի մասնավոր ուսումնասիրություններ իրականացնել մարտի 8-ին մալազիական ավիաուղիներին պատկանող, 239 ուղևորով ինքնաթիռի անհետացումը պարզաբանելու համար:
Երկուշաբթի օրը Մալազիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ կառավարությունը խնդրել է Inmarsat-ին հրապարակել արբանյակից ստացված տվյալները:
Tags: ինքնաթիռի վթար